Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ամենատաք դեկտեմբերի 31-ը գրանցվել է 2017-ին, ամենացուրտը՝ 1953-ին»․ Լևոն Ազիզյան

«Ամենատաք դեկտեմբերի 31-ը գրանցվել է 2017-ին, ամենացուրտը՝ 1953-ին»․ Լևոն Ազիզյան
110
Այսօր, 13:06

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր տարվա վերջին օրն է
Երևան քաղաքում՝
Արևածագ՝ 08:24
Մայրամուտ՝ 17:45
Ցերեկվա տևողություն՝ 09 ժամ 21 րոպե։
Դեկտեմբերի 21-ի (ամենակարճ ցերեկի) համեմատ ցերեկը արդեն երկարել է 2 րոպե 41 վայրկյանով։
Դեկտեմբերի 31-ի օդի ջերմաստիճանների բազմամյա տվյալները ցույց են տալիս՝
Ամենատաք դեկտեմբերի 31-ը գրանցվել է 2017 թվականին։
Ամենացուրտ դեկտեմբերի 31-ը՝ 1953 թվականին։
Բազմամյա միջին օրական ջերմաստիճան՝ -2.9 °C
Տվյալները՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի։
Եղանակը հիշեցնում է․ տարիները ավարտվում են նույն օրը, բայց ոչ նույն պայմաններում»։

Աղբյուրը`   Լևոն Ազիզյան