Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Տոնական ցիկլոնը երեկոյան կներխուժի Հայաստան»․ Գագիկ Սուրենյան

«Տոնական ցիկլոնը երեկոյան կներխուժի Հայաստան»․ Գագիկ Սուրենյան
119
Այսօր, 10:24

Հանրապետության գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ ցիկլոնը երեկոյան ժամերից կներխուժի Հայաստան։ «Այսպիսով, այսօր երեկոյան ժամերից, հունվարի 1-ին և 2-ին ՀՀ-ն գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-ից 4-ը գիշերային ժամերին երկրի ողջ տարածքում կնվազի 14-ից 18 աստիճանով»,- նշել է նա։

Աղբյուրը`   Գագիկ Սուրենյան