«Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով»․ Արամ Վարդևանյան
![]() 111 Այսօր, 11:54 Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2025 թվականի հունիսի 18-ից Սամվել Կարապետյանը ապօրինի կալանավորված է: Բանտային կալանքի տևողությունը 195 օր առանց որևէ իրավական հիմքերի: 2025 թվականի դեկտեմբերի 30-ին Դատարանի որոշմամբ կիրառվեց բանտայինի փոխարեն՝ տնային կալանք, որը համարժեք է իր ինտենսիվությամբ կալանքին, նաև ըստ Սահմանադրական դատարանի որոշման: Ցանկանում եմ բացահայտել ևս մի կարևոր հանգամանք. Դատարանի որոշմամբ կիրառվել է լրացուցիչ բացառիկ սահմանափակում՝ Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով: Պարզ չէ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է: Դատարանի որոշմանը հաջորդող գործողությունների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն անպայմանորեն կտրամադրվի: Աղբյուրը` Արամ Վարդևանյան |

«Ամենատաք դեկտեմբերի 31-ը գրանցվել է 2017-ին, ամենացուրտը՝ 1953-ին»․ Լևոն Ազիզյան
1813:06
Մկրտիչ Արզումանյանը ցուցադրել է զինվորական գիտելիքները (տեսանյութ)
6312:48
«Այցելեցի Խաչիկ Գալստյանին․ պինդ էր, անհանգիստ էր միայն իր ուսանողների համար»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
6512:36
«Սա իշխանության հոգեվարքի ակնառու նշան է»․ «Հայրենիք» կուսակցության
7212:24
«Ստացել եմ ծանուցում՝ ինձ, իմ ընտանիքի անդամներին պատկանող մի շարք գույքերի բռնագանձման վերաբերյալ»․ Իշխան Սաղաթելյան
8312:00
«Սամվել Կարապետյանին արգելվել է հանդես գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով»․ Արամ Վարդևանյան
10311:54
««Ջնդոյի Էդոյի» շուրթերով Նիկոլ Փաշինյանն էր խոսում»․ Տեր Վրթանես քահանա Բաղալյան (տեսանյութ)
12411:48
Վարդան Ղուկասյանի ուղերձը՝ ԱԱԾ մեկուսարանից
11411:24
