ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() 121 Այսօր, 16:12 ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում (բացի Գյումրի քաղաքից) տեղում է ձյուն։ Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք և Սևանից մինչև թերակղզի ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն |

«Պահանջում եմ պարզել՝ ինչո՞վ է պայմանավորված Վարդան Ղուկասյանին բժշկական օգնություն չտրամադրելը». Զարուհի Փոստանջյան
1818:00
«Այցելեցինք Աշոտ Մինասյանին և Դավիթ Համբարձումյանին. ավելի ազատ էին, քան ազատության մեջ գտնվողներից շատերը». Իշխան Սաղաթելյան
6417:46
«Սամվել Կարապետյանի դեմ հարուցված անհեթեթ ու շինծու մեղադրանքները պետք է ամբողջությամբ կարճվեն». Ռոբերտ Ամստերդամ
7817:24
«Համախմբվենք համազգային գաղափարների շուրջ և մեր ողջ ներուժը սևեռենք հայրենիքի հզորացմանը». Հովնան եպիսկոպոս Հակոբյան
9617:12
«Համատեղ ջանքերի շնորհիվ է հնարավոր կառուցել երկիր, որը լքած յուրաքանչյուր մարդ կընտրի վերադարձի ճանապարհը». Արշակ Սարգսյան
9716:43
«Թող 2026-ին «խաղաղության» մասին քաղաքական խարդախությունը փոխարինվի իրական խաղաղության հաստատմամբ». Լևոն Զուրաբյան
9516:36
Ֆրանսիան կարգելի սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար
13816:28
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
12116:12
