Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Մինչև 2020-ի պատերազմը գալիս էինք Եռաբլուր՝ շնորհակալություն հայտնելու, հիմա՝ նաև ներողություն խնդրելու». Քրիստինե Վարդանյան

«Մինչև 2020-ի պատերազմը գալիս էինք Եռաբլուր՝ շնորհակալություն հայտնելու, հիմա՝ նաև ներողություն խնդրելու». Քրիստինե Վարդանյան
111
Այսօր, 19:06

«Մինչև 2020-ի պատերազմը և վերջին 5 տարիները մեզ մոտ ավանդույթ է՝ նոր տարին մինչև ընտանիքով հավաքվելը, գանք և շնորհակալություն հայտնենք այն մարդկանց, ում շնորհիվ մենք այդ տոնը ունենք: Պարզապես մինչև 2020-ը մենք դա անում էինք հպարտության զգացումով և իսկապես շնորհակալություն էինք հայտնում, հիմա ավելի շատ գալիս ենք մի տեսակ նաև ներողություն խնդրելու, ասելու, որ չստացվեց այն, ինչ որ մարդիկ կյանքի գնով ձեռք բերեցին, պահել չդտացվեց»,- «Եռաբուր» զինվորական պանթեոնում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա նշել է, որ միևնույն է, զոհողությունը չի նսեմանում. «Կարող է հիմա ավելի քիչ ունենք, քան մի քանի տարի առաջ ունեինք, բայց դա էլ է անգին ու դա էլ է պահել պետք»,- հավելել է նա: