Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   -1 °C

«Ադրբեջանա-թուրքական տիրապետությունից մեր երկրի ազատագրումից հետո կիրականանան հաջողությունների բոլոր մաղթանքները». Էդգար Ղազարյան

«Ադրբեջանա-թուրքական տիրապետությունից մեր երկրի ազատագրումից հետո կիրականանան հաջողությունների բոլոր մաղթանքները». Էդգար Ղազարյան
105
Այսօր, 19:48

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկեղծ ասած ես չեմ կարողանում զգալ օրվա, շաբաթվա, ամսվա կամ տարվա փոփոխության տոն լինելու խորհուրդը։ Ամանորն իրադարձություն է, իսկ դրա հետ կապված իրական տոնը՝ Սուրբ Ծնունդն է, որը Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է հունվարի 6-ին՝ հունվարի 5-ի երեկոյան մեկնարկող Ճրագալույցի Սուրբ Պատարագով։
Ամանորի և Սուրբ Ծննդյան իմ գլխավոր մաղթանքն է, որ ազատագրվի մեր երկիրը ադրբեջանա-թուրքական տիրապետությունից և վերստին հաղթանակներ տոնեն հայերը, այլ ոչ թե ադրբեջանցիներն ու թուրքերը՝ իրենց սպասավորների փոքրիկ խմբակի ջանքերով։
Միայն այդ դեպքում կիրականանան խաղաղության, բարօրրության, բարեկեցության և հաջողությունների մյուս բոլոր մաղթանքները»:

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան