«Մեր կենսական շահերն անկարող եղանք պաշտպանել». Արման Մելիքյան
![]() 117 Այսօր, 20:42 Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր կենսական շահերն անկարող եղանք պաշտպանել: Վերջին տարիների աղետալի կորուստներն իրենց մռայլ ու դառը դրոշմը թողեցին բոլորիս հոգիներում: Արտաքին աշխարհի ու սեփական կառավարիչների անողոք գիշատչությանը հակադրելու բան չգտանք որպես ազգ, արժեքների համակարգով միավորված հանրույթ: Բոլորս ենք վատ վիճակում(որոշ բացառություններով), բայց ամենից խոցելի վիճակում են, թերևս, 20-25 տարեկանները, քանի որ տարիքի բերումով իրենք անկարող էին կանխելու աղետը, բայց արդեն բավարար չափով գիտակից են դրա ահեղ մասշտաբը լիարժեք զգալու համար: Իրենց վիճակն առավել ծանրն է, քանի որ ստիպված են լինելու առերեսվել դրա երկարաժամկետ հետևանքներին՝ կամ համակերպել նոր «իրականության» հետ, կամ այն փոխելու, սեփական իղձերին համապատասխանեցնելու ուղին հարթել: Եթե ընտրեն առաջին տարբերակն, ապա կարող են հանձնվել իրադարձությունների հոսանքին ու հրաժարվել որևէ կերպ միջամտել ու փոխել դրա հունը: Երկրորդ տարբերակն ակտիվ միջամտություն է ենթադրում: Այդ ակտիվ միջամտությունն էլ իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե արտաքին աշխարհի, մարդկության զարգացման ու կերպափոխման գործընթացի օրինաչափությունների կատարյալ իմացություն ունենան, ու իմանան, թե ինչ լծակների կիրառմամբ կհասնեն անհրաժեշտ արդյունքի: Այստեղ գալիս եմ ամենաբարդ խնդրին՝ այդ հատուկ գիտելիքը ստանալու և յուրացնելու համար երիտասարդն արդեն իսկ պետք է որոշակի տեսական գիտելիքների բազա ունենա և մայրենիի պես տիրապետի առնվազն անգլերենին ու ռուսերենին: Կան նաև այլ կարևոր նախապայմաններ: Եթե հնարավոր լինի բարձրագույն կրթություն ստացած հիսուն հազար երիտասարդներից գոնե 3-4 հոգու ընտրել ու հասցնել անհրաժեշտ մակարդակի՝ մեծ հաջողություն կհամարեմ դա»: Աղբյուրը` Արման Մելիքյան |

«Վահանակը տեսեք ու պատկերացրեք, որ ՀԷՑ-ում ավելի վատ վիճակ է». Վարդան Զեյնալյան (տեսանյութ)
9221:54
«Բազմաթիվ բնակիչներ լույս չունեն, թեժ գիծը չի պատասխանում». Զարուհի Մուրադյան
10121:42
«Խավարին կփոխարինի աստվածային լույսը». Միքայել սրբազան
8421:30
«Թող Ամենակալ Աստված իր ժողովրդին հասցնի անփոթորիկ ու խաղաղ նավահանգստի». Արագածոտնի թեմ
9121:24
«2026 թվականին կենտրոնանալու ենք ընդդիմության անելիքների վրա». Էդմոն Մարուքյան
9621:00
«Վերադարձն անխուսափելի է, քանի դեռ կա ժողովուրդ, որը չի հրաժարվել իր հողից և իր ճշմարտությունից». Ռոման Երիցյան
11120:54
«Մեր կենսական շահերն անկարող եղանք պաշտպանել». Արման Մելիքյան
11220:42
«Սրբազանները փոխանցում էին, որ Ամանորի գիշերը աղոթելու են մեր հայրենիքի և ժողովրդի համար». Գառնիկ Դանիելյան
11520:24
