Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Վերադարձն անխուսափելի է, քանի դեռ կա ժողովուրդ, որը չի հրաժարվել իր հողից և իր ճշմարտությունից». Ռոման Երիցյան

«Վերադարձն անխուսափելի է, քանի դեռ կա ժողովուրդ, որը չի հրաժարվել իր հողից և իր ճշմարտությունից». Ռոման Երիցյան
122
Այսօր, 20:54

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիմավորում ենք 2026 թվականը ոչ թե մոռացության, այլ հիշողության, ոչ թե հանձնվելու, այլ վերադարձի հավատով։
Արցախը մեզ համար անցյալ չէ, այն մեր ինքնությունն է, մեր պայքարը, մեր հայրենիքը։ Թեկուզ այսօր հեռու, սակայն Արցախը մեր սրտերում է, մեր աղոթքներում, մեր պայքարում։
Թող 2026 թվականը դառնա համախմբման, արժանապատվության և արդարության տարի։ Թող այն լինի ճանապարհ դեպի վերադարձ՝ ոչ թե որպես երազանք, այլ որպես նպատակ։
Մենք հավատում ենք, որ վերադարձը անխուսափելի է, քանի դեռ կա ժողովուրդ, որը չի հրաժարվել իր հողից և իր ճշմարտությունից»:

Աղբյուրը`   Ռոման Երիցյան