«Մեր նպատակը Հայաստանի ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ տեղի ունենալիք պատմությունը փոխելն էր». Նիկոլ Փաշինյան
![]() 139 Այսօր, 00:18 «Մեզ մեղադրում էին պատմությունը փոխելու դավադրության մեջ։ Մինչդեռ մեր նպատակը Հայաստանի ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ տեղի ունենալիք պատմությունը փոխելն էր»,- իր ամանորյա ուղերձում նշել է Նիկոլ Փաշինյանը։ «Մեր նպատակն ի վերջո նահատակ ժողովրդի՝ մեզ արտապատվիրակված դերակատարումը հաղթահարելն էր եւ բազում զոհերի ու զոհողությունների գնով մենք հասել ենք այդ նպատակին։ Մեզ մեղադրում էին մեր ինքնության դեմ գործելու մեջ, մինչդեռ մենք տեսանք ակնհայտը, որ մեր ինքնությունը մեր պետությունն է, մեր պետությու՛նն է մեր ինքնությունը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայերին հրավիրեցինք տեսնելու այն ակնհայտ իրողությունը, որ պետությունն ուժեղացնելու օրակարգն ինքնությունն ուժեղացնելու օրակարգ է։ Մենք ուժեղացնում ենք մեր պետությունը, հետևաբար մենք ուժեղացնում ենք մեր ազգային ինքնությունը։ Մեզ մեղադրում էին, թե ուրանում ենք պատմական Հայաստանը, թե ուրանում ենք մեր պատմությունը, մինչդեռ մեր քաղաքականությունները մեր պատմությանն ի վերջո ականջալուր լինելու արդյունք են, որը մեզ ասում է․ «Մի կրկնեք, հերիք է կրկնեք ինձ»։ Իրական Հայաստանի գաղափարախոսության ներշնչողը պատմական Հայաստանն է, որի ճակատագիրը մեզ ասում է․ «Մի գնացեք իմ ճանապարհով, մի դարձրեք Հայաստանի Հանրապետությունը պատմական Հայաստան»»,- ասել է նա։ |

«Այս տարի պիտի լինենք մաքսիմալ հոգատար, հյուրընկալ, իր հողը սիրող». Վարդան Ղուկասյանի ամանորյա ուղերձը բանտից (տեսանյութ)
9901:18
Financial Times-ը հրապարակել է 2026 թվականի կանխատեսումները
11501:13
«Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է». Նիկոլ Փաշինյան
12300:36
«Սա գրվող պատմություն է մի նոր». Նիկոլ Փաշինյան
8100:30
«Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում». Նիկոլ Փաշինյան
9400:24
«Մեր նպատակը Հայաստանի ոչ թե արդեն տեղի ունեցած, այլ տեղի ունենալիք պատմությունը փոխելն էր». Նիկոլ Փաշինյան
12400:18
Շնորհավոր Նոր տարի և Սուրբ ծնունդ
11900:06
Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձը (տեսանյութ)
101Երեկ, 23:54
