«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում` «Այա, վեր կաց, դու պար եկ»

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Այա, վեր կաց, դու պար եկ»:
Երգը ձայնագրվել և տեսահոլովակը նկարահանվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ և նվիրված է Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։
Նախատեսվում է արցախյան մի շարք երգերի ձայնագրում, նոտագրում և բազմաձայնում։
Գեղ․ ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան
Ծրագիրն իրականացվում է Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից:
Հնչյունային ռեժիսոր՝ Գարեգին Ամյան։
«Երգը մեզ համար երգել է Արցախից տեղահանված Սիրուն Բաղդասարյանը։
Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ երգը չունի հեղինակ, եթե որևէ մեկը գիտի, խնդրում ենք նշել։
Արցախյան բարբառը յուրացնելու հարցում մեզ օգնում է Լարա Սարգսյանը»,- գրել է անսամբլը։
Երգի բառերը.
Այան մատաղ ձեր ջանեն,
Ձեր տարեն ա, ձեր տարեն,
Այան կարըմ չի պար կյա,
Այան թիմաշա կանե։
Չէ, դուք եկեք, պար եկեք,
Իմ աչքի լույս, իմ բըլեք,
Չէ, դուք եկեք, պար եկեք,
Իմ աչքի լույս, իմ բըլեք,
Այան կարըմ չի պար կյա,
Այան թիմաշա կանե։
Այան մատաղ ձեր ջանեն,
Ձեր տարեն ա, ձեր տարեն,
Հայուր հայա հո՞ւնց անե,
Ախր, այան հո՞ւնց պար կյա:
Դե, վեր կացեք, պար եկեք,
Դուք, իմ բըլեք, իմ բըլեք,
Դե, վեր կացեք, պար եկեք,
Դուք, իմ բըլեք, իմ բըլեք,
Ախր, այան հո՞ւնց անե,
Այան թիմեշա կանե:
Ախր, այան հո՞ւնց անե,
Այան թիմեշա կանե:
Այան մատաղ ձեր ջանեն,
Ձեր տարեն ա, ձեր տարեն,
Այան կարըմ չի պար կյա,
Այան թիմաշա կանե։
Չէ, դուք եկեք, պար եկեք,
Իմ աչքի լույս, իմ բըլեք,
Չէ, դուք եկեք, պար եկեք,
Իմ աչքի լույս, իմ բըլեք,
Այան կարըմ չի պար կյա
Այան թիմաշա կանե։

«Ոդիսականը» դարձել է Նոլանի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ ամբողջ աշխարհում վաստակելով 1,1 միլիարդ դոլար
116610.08.2026, 23:51
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել (լուսանկար)
60510.08.2026, 03:06
«Եթե 5-րդ դարում կոմունիստներ լինեին, նրանց էլ կներառեի». հետաքրքիր փաստեր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»-ի մասին (լուսանկար)
60910.08.2026, 01:06
Միջնադարյան Հայաստանի առևտրի բացառիկ վկան. Ջրափիի քարավանատունը (լուսանկար)
61209.08.2026, 22:30
Նոր բացահայտում՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում (լուսանկար)
155205.08.2026, 03:06
«Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից». Սամվել դպիր Գրիգորյան
149405.08.2026, 00:30
Իտալիայում ազատազրկման են դատապարտել կեղծ հռոմեական ամֆիթատրոն կառուցած քաղաքացուն (տեսանյութ)
550703.08.2026, 22:54
Թուրքիայում քննարկում են Կարսում Նիկոլայ II-ի որսորդական տնակի վերականգնման հարցը (լուսանկար)
361203.08.2026, 19:46