Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
![]() 135 Այսօր, 07:42 Ուշադրություն Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18աստիճանով։ Երևանում դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամերից, հունվարի 1-ին, 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Երևան քաղաքում՝ Հունվարի 1-2-ին սպասվում է ձյուն: Հունվարի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-2-ին հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 3-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-2-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 1-ի գիշերը կբարձրանա 9-11 աստիճանով, հունվարի 3-4-ն աստիճանաբար կնվազի 14-18 աստիճանով։ Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: |

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն (լուսանկար)
11107:42
«Ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ». Տարոն Սիմոնյան
14103:06
«Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի իշխանափոխության տարի». Ոսկան Սարգսյան
22202:18
«Այս տարի պիտի լինենք մաքսիմալ հոգատար, հյուրընկալ, իր հողը սիրող». Վարդան Ղուկասյանի ամանորյա ուղերձը բանտից (տեսանյութ)
27201:18
Financial Times-ը հրապարակել է 2026 թվականի կանխատեսումները
33701:13
«Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է». Նիկոլ Փաշինյան
18400:36
«Սա գրվող պատմություն է մի նոր». Նիկոլ Փաշինյան
11800:30
«Հայաստանի Հանրապետությունը դարձրեցինք իրական պետություն, որը գործում է իրական աշխարհում». Նիկոլ Փաշինյան
12900:24


