ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
![]() 145 Այսօր, 09:18 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում, Աշտարակի, Աբովյանի, Մարտունու, Սպիտակի, Անիի, Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Արթիկի տարածաշրջանում, Քուչակ-Միրաք, Ապարան-Նիգավան և Սևան-Սեմյոնովկա ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Աղբյուրը` ՆԳՆ փրկարար ծառայություն |

ՀՀ ամբողջ տարածքում ձյուն է տեղում. որոշ տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է
2810:54
«Վեհափառի ամանորյա խոսքերի հետևում հստակ զգացվում է այն հայեցակարգի շունչը, որը մեր Եկեղեցին որդեգրել է 5-րդ դարում». Ռուբեն Մելիքյան
8910:19
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվել է Հանրապետական մաղթանք և նռնօրհնեքի արարողություն
10409:42
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
13709:18
Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն (լուսանկար)
19507:42
«Ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ». Տարոն Սիմոնյան
14603:06
«Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի իշխանափոխության տարի». Ոսկան Սարգսյան
26502:18
«Այս տարի պիտի լինենք մաքսիմալ հոգատար, հյուրընկալ, իր հողը սիրող». Վարդան Ղուկասյանի ամանորյա ուղերձը բանտից (տեսանյութ)
30101:18
