Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Ամանորյա վերացած սովորույթներ». Ոսկան Սարգսյան

«Ամանորյա վերացած սովորույթներ». Ոսկան Սարգսյան
143
Այսօր, 15:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամանորյա վերացած սովորույթներ
Մոտ 60-70 տարի առաջ գյուղերում սովորույթ կար, գյուղի տղաները մրցում էին, թե ով գյուղի մայր աղբյուրից նոր տարվա առաջին րոպեներին սափորով կվերցնի առաջին ջուրը, որը կոչում էին ոսկե ջուր։ Այդ սովորույթը վաղուց վերացել է։ Չի վերացել, սակայն խիստ նվազել է ամանորին ընտանիքներով միմյանց տուն այցելելը։ Ամանորի գիշերը գյուղերում մաշված անվադողերից մեծ խարույկներ սարքելու, տղաներով դրա շուրջ նստելու սովորույթը մնացել է, սակայն այդ խարույկները նախկին տարիների խանդավառությամբ ու մասշտաբներով չեն վառում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան