Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներին». Հենրիխ Մխիթարյան

«Չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի հարևան երկրի բանտերում ապօրինի պահվող մեր հայրենակիցներին». Հենրիխ Մխիթարյան
161
Այսօր, 16:36

Հենրիխ Մխիթարյանն իր ամանորյա ուղերձում հիշել է Բաքվում գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին:

«Ես չէի կարող գրել այս ուղերձը՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության»,–գրել է նա ինսթագրամյան սթորի բաժնում։