Շվեյցարիայի ողբերգական պայթյունը չի որակվում որպես ահաբեկչություն. մանրամասներ

Ինչպես հայտնել ենք, հունվարի 1-ի գիշերը Շվեյցարիայի Վալե կանտոնի Կրան-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրի բարում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է զոհվել։ Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 1:30-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 4:30-ին) Le Constellation բարում, որտեղ ավելի քան 100 մարդ նշում էր Նոր տարին։ Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ շվեյցարական ոստիկանության տվյալներով՝ զոհվել է մոտ 40 մարդ, հաղորդում է Reuters-ը։ Սակայն հրդեհի վերաբերյալ մամուլի ասուլիսում շվեյցարական ոստիկանությունը ճշգրիտ թիվ չի ներկայացրել՝ նշելով, որ զոհերի թիվը տասնյակների է հասնում։
Ըստ իշխանությունների՝ վիրավորվել է մոտ 100 մարդ, որոնցից շատերը ծանր վիճակում են։ Տուժածները հոսպիտալացվել են այրվածքներով։ Բժշկական ծառայությունները մոբիլիզացրել են 10 ուղղաթիռ, 40 շտապօգնության մեքենա և 150 բժշկական անձնակազմ։ Վիրավորների և մահացածների թվում կան բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ: Շվեյցարիայի իշխանությունները հայտարարել են, որ սա ահաբեկչական հարձակում չէ: Վալե կանտոնի դատախազ Բեատրիս Պիլուն հայտարարել է, որ միջադեպը դիտարկվում է՝ որպես հրդեհ, այլ ոչ թե ահաբեկչական հարձակում: Նրա խոսքով՝ հարձակման որևէ նշան չկա: «Հիմքեր չկան կարծելու, որ սա ահաբեկչական հարձակում էր»,- նշել է նա: Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է:
Կրանս Մոնտանայում հայտարարվել է արտակարգ դրություն: Շվեյցարիայի պետական խորհուրդն այս որոշումը կայացրել է «հաշվի առնելով իրավիճակի լրջությունը»: Կրանս Մոնտանայի շրջանում հայտարարվել է թռիչքներից արգելված գոտի: Բարի շրջակայքը շրջափակվել է: Միջադեպի լույսի ներքո Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենը հետաձգել է իր ամանորյա ուղերձը:

Իսրայելի հարվածի հետևանքով Լիբանանում 7 մարդ է զոհվել
5714:48
Ինդոնեզիայում երկու հազար մարդ է տարհանվել (տեսանյութ)
8613:28
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 20 մարդ (տեսանյութ)
19610:54
«Կրկեսի» խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհը
203Երեկ, 22:18
«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ
237Երեկ, 19:36
Մեծ Բրիտանիայում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով 20 մարդ է տուժել (տեսանյութ)
743Երեկ, 13:21
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Wildberries-ի պահեստի վրա
508Երեկ, 10:46
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 281-ի (տեսանյութ)
718Երեկ, 10:44