Դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու
![]() 158 Այսօր, 22:00 Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Կ․ Մարությանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը հայտնի է քրեական անցյալով։ |

Աբու Դաբին համաշխարհային ռեկորդ է սահմանել 62-րոպեանոց ամանորյա հրավառությամբ (տեսանյութ)
11722:42
Դանակահարել են քրեական պատմություններով հայտնի 49-ամյա տղամարդու
13622:00
Իրանում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների. կան զոհեր
19720:45
Դանիան դադարեցնում է թղթե նամակների առաքումը և ապամոնտաժում փոստարկղերը
26820:04
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և կարգալույծ նախկին հոգևորականի կողմից
15019:36
Կայա Կալասը մեղադրել է Ռուսաստանին Բալթիկ ծովում մալուխները վնասելու մեջ
27617:50
«Բոլորիս ծանր տարի է սպասում՝ ուժերի լարում և ճիշտ ընտրություն». Զարուհի Մուրադյան
17417:25
Թրամփի և նրա ընտանիքի կարողությունն աճել է մոտ 70%-ով. #Bloomberg
25317:15
