Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +2 °C

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է

Մեղրիի մաքսակետի պետը կալանավորվել է
166
Երեկ, 23:30

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ իրենց մոտ քննվող քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել 5 անձի, այդ թվում՝ ՀՀ ՊԵԿ պաշտոնյաների նկատմամբ։ Այս մասին գրում է «Նյուզ»-ը:

Նրանք մեղադրվում են իշխանական լիազորությունները չարաշահելու, հարկերից խուսափելու և դրան օժանդակելու մեջ։ ՊԵԿ պաշտոնյաներից մեկի ու ևս մեկ անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորվածներից մեկը Մեղրիի մաքսակետի պետն է։