Ուրբաթ, 02 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն

Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն
132
Այսօր, 07:42

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 2-ի առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հանրապետության լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17- 20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։ Երևանում 2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն։

Երևան քաղաքում՝

2-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը Երևանում
Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Հունվարի 2-ի գիշերը և առավոտյան հանրապետության շրջանների մեծ մասում, հունվարի 2-ի ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ զգալի։ Հունվարի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ցերեկը, 2-ին լեռնային մարզերի առանձին գոտիներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 3-4-ին հանրապետության ողջ տարածքում գիշերը կնվազի 14-18 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում
Եղանակը ՀՀ մարզերում

Եղանակային առաջիկա կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ: