Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, Վանաձոր-Գյումրի ճանապարհին՝ բուք
![]() 136 Այսօր, 10:24 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Նորավան-Լծեն-Տաթև, Ջերմուկի խաչմերուկից Սյունիքի մարզ տանող ավտոճանապարհները, «Մեղրու սար» կոչվող հատվածը, Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Լանջառ-Լուսաշող (բուք), Երասխ-Զանգակատուն (բուք), Բուժական-Արագյուղ ավտոճանապարհները, և Վարդենյաց լեռնանցքը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ոսկեպարի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տիգրանաշենի ոլորանները (մառախուղ), Արթիկ-Մարալիկ, Զանգակատուն-Երասխ և Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհները (բուք) դժվարանցանելի են։ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բուք է։ Վեդի-Ավշար ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վայոց ձորի, Շիրակի, Սյունիքի մարզերում, Ապարանի, Արագածի, Տաշիրի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Աղբյուրը` ՆԳՆ ՓԾ |

«Եթե բարի, հարգված մարդ է, մենթերով ինչի՞ կմտնի եկեղեցի»․ գյումրեցի (տեսանյութ)
5611:42
«Ամենադաղալներն այն «մտավորականներն» են, ովքեր ըստ ճաշակի են որոշում՝ հալածվողը քաղբանտարկյալ է, թե ոչ»․ Իշխան Գևորգյան
9011:12
Տիգրանաշենի ոլորաններում մառախուղ է, Վանաձոր-Գյումրի ճանապարհին՝ բուք
13010:24
«Պարզ հայ մարդը «մաշկով զգում է», որ Հայոց Եկեղեցին է մնացել՝ որպես իր ինքնության վերջին միջնաբերդը»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
12810:18
«Ձնառատ ցիկլոնը հեռանում է»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
18709:18
«Տարին շատ լավ սկսվել և շատ լավ շարունակվում է»․ Նիկոլ Փաշինյան
20709:12
Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն
20107:42
Ինչպես էին տոնում Ամանորն Ալեքսանդրապոլում
15203:12
