Շվեյցարիայի հանգստավայրի հրդեհը, հավանաբար, առաջացել է շամպայնի շշերի վրա ամրացված վառվող բենգալյան կրակներից

Ինչպես հայտնել ենք, մոտ 40 մարդ զոհվել է, ևս 115-ը ծանր վիրավորվել է 2026 թվականի հունվարի 1-ի գիշերը Կրանս-Մոնտանայի (Վալե կանտոն) լեռնադահուկային հանգստավայրի հայտնի Le Constellation բարում բռնկված հրդեհի հետևանքով։
Հիշեցնենք, որ հրդեհը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 1-ին, ժամը 1:30-ի սահմաններում, մարդաշատ բարում: Սկզբնական հաղորդագրությունները վկայում էին հնարավոր պայթյունի մասին, սակայն, ըստ դատախազ Բեատրիս Պիլլուի, ներկայիս վարկածը դժբախտ պատահարն է, որը հրդեհի և հետագա տարածման պատճառ է դարձել: Հետաքննությունը քննարկում է միջադեպի մի քանի հնարավոր պատճառներ: Վկաներն արդեն հարցաքննվել են, և վերլուծվում են դեպքի վայրում հայտնաբերված բջջային հեռախոսներից ստացված տվյալները: Ցյուրիխի դատաբժշկական ինստիտուտին հանձնարարվել է անցկացնել տեխնիկական փորձաքննություն: Վկաներից մեկը նշել է, որ մատուցողուհիները շամպայն են բերել, որոնց վրա ամրացված են եղել վառվող բենգալյան կրակներ, որոնք երբեմն շատ մոտ են եղել առաստաղին, և որոշ պահի հրդեհ է բռնկվել։ Սենյակն անմիջապես լցվել է ծխով, ինչի պատճառով մարդիկ կորցրել են կողմնորոշումը և չեն կարողացել գտնել դուրս գալու ճանապարհը։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
275Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
290Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
473Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
334Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
417Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
173Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32208.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30208.11.2026, 20:00