Փարիզում վանդալը կոտրել և գողացել է Ժաննա դ'Արկի արձանի սուրը

«Մի տղամարդ բարձրացել է Ժաննա դ'Արկի ձիարձանի վրա տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով ժամը 13:00-ին), ապա կոտրել է սրի շեղբը և հեռացել դեպքի վայրից։ Հետագայում նա ձերբակալվել է ոստիկանության կողմից՝ քրեական չարագործության և հանրային սեփականության գողության համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ֆրանսիայի իրավապահ մարմինները չեն հրապարակել վանդալի անունը։ Գողը ձերբակալվել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Սեն-Լազար երկաթուղային կայարանի մոտ։ Նա կալանավորվել է։ Ոստիկանությունն արդեն հետաքննում է դրդապատճառը։ Օռլեանի կույսի հուշարձանը ստեղծվել է քանդակագործ Պոլ Դյուբուայի կողմից 19-րդ դարի վերջին։
Անցյալ աշնանն անհայտ անձինք հանդուգն կողոպուտ էին իրականացրել Փարիզի Լուվրում, իսկ հաջորդ օրը Ֆրանսիայի մայրաքաղաքը ցնցվել էր Լանգր քաղաքում գտնվող գրող և փիլիսոփա Դենի Դիդրոյի թանգարանից 18-րդ և 19-րդ դարերի ոսկե և արծաթե մետաղադրամների գողության լուրից։

Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
267Երեկ, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
24809.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
25409.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
50607.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
49607.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
83001.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
81701.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
82401.11.2026, 21:12