Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Այո՛, Վենեսուելայում ունենք հայ համայնք»․ Թաթուլ հակոբյան

«Այո՛, Վենեսուելայում ունենք հայ համայնք»․ Թաթուլ հակոբյան
307
Երեկ, 22:24

Լրագրող Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայերը Վենեսուելայում և Երևան-Կարակաս հարաբերություններից
Այո, բարեկամներ, Վենեսուելայում ունենք հայ համայնք, մի քանի հազար հոգի, որոնք լատինամերիկյան այդ երկիր են տեղափոխվել Միջին Արևելքի երկրներից հիմնականում:
Հայերը բնակվում են հիմնականում Կարակասում, հայ ընտանիքներ կան Կունամա, Մարակայ, Վալենսիա, Բարսելոնա, Պուերտո լա Կրուս քաղաքներում:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն այնտեղ ունի հոգևոր հովվություն:
Առաջնորդանիստ եկեղեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է:
Հայաստանի և Վենեսուելայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հոկտեմբերի 30-ին:
2023 թվականի դեկտեմբերին Վենեսուելայում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Բրազիլում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը (նստավայրը՝ Բրազիլիա)։
Վենեսուելայի խորհրդարանը 2005թ. հուլիսի 14-ին բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։
Կարծում եմ, գոնե այսքան տեղեկատվությունը կարևոր է:
Դե, իսկ հայ վենեսուելագետները տեղը տեղին բացատրում եմ, թե ինչպես Թրամփը ձերբակալեց Մադուրոյին»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան