«Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը

«Կամավորների կոալիցիան» համաձայնել է շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը, այս մասին նշվում է Փարիզում «կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո համաձայնեցված փաստաթղթում։
«Աջակցություն Ուկրաինայի զինված ուժերին. Կոալիցիան համաձայնել է շարունակել Ուկրաինայի զինված ուժերին տրամադրել կարևորագույն երկարաժամկետ ռազմական օգնություն և սարքավորումներ՝ նրանց կայուն մարտունակությունն ապահովելու համար, քանի որ նրանք կմնան պաշտպանության և զսպման առաջին գիծը», - ասվում է Ելիսեյան պալատի կայքում տեղադրված փաստաթղթում։
Փաստաթղթի համաձայն, սա կներառի, «այլ բաների շարքում, երկարաժամկետ պաշտպանական օգնության փաթեթներ, զենքի գնման ֆինանսավորման աջակցություն և Ուկրաինայի հետ շարունակական համագործակցություն ազգային բյուջետային հարցերում՝ զինված ուժերի ֆինանսավորման համար»։ Ուկրաինային նաև կտրամադրվի «պաշտպանական պահեստների հասանելիություն, որոնք կարող են արագ լրացուցիչ աջակցություն ցուցաբերել ապագա զինված հարձակման դեպքում, ինչպես նաև գործնական և տեխնիկական աջակցության տրամադրում պաշտպանական ամրաշինությունների կառուցման գործում»։
Հայտարարության համաձայն՝ կոալիցիոն երկրները «համակարգված ռազմական պլանավորում են իրականացրել՝ օդային, ծովային և ցամաքային անվտանգության ապահովման, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի վերականգնման միջոցառումների նախապատրաստման նպատակով»։

«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
5622:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
8822:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
7422:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8121:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
8121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7321:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8921:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9820:54