«Գրառման համար ԱԱԾ գունդը մտնում է մարդու տուն ու տանում, բայց շորթում կատարածին չեն կարողանում բերման ենթարկել». զոհված զինծառայողների մոր բողոքի ակցիան
![]() 211 Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 11:42 2023թ-ին Արցախում զոհված զինծառայողներ՝ Սամվելի ու Արսենի մայր տիկին Ալլայից 2024 թվականին վերցրել են մահացած տղայի մեքենայի վաճառված գումարը՝ իր տղաների շիրմաքարը կառուցելու համար, բայց չեն կառուցել: Փոխարենը գողացել են նրանից այդ գումարը: 3-րդ տարին է՝ տիկին Ալլան դիմել է դատարան, բայց այդ գողության հարցը չեն կարողանում լուծել: «Մեղադրյալը միշտ ներկայանում է առանց պաշտպանի, ու խնդիրը կայանում է նրանում, որ ինքը առանց պաշտպանի չի կարող դատին մասնակցել: Ամեն անգամ նրան հանրային պաշտպան են ներկայացնում, բայց դատից 1 օր առաջ չգիտես ինչու հրաժարվում է»,- լրագրողների հետ զրույցում նշել է տիկին Ալլան: Նա պահանջում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ հասկանալու, թե ինչու այդ գողության հարցը չեն կարողանում լուծել: «Դարձրել են մի երկիր, որտեղ գրառման համար մի ամբողջ ԱԱԾ գունդ կարող է մտնել մարդու տուն ու տանել խայտառակ ձևով, բայց շորթում կատարած երկու տղաներին կորցրած մորից արդարադատությունը չի կարողանում, չեն կարողանում բերման ենթարկել դատարան»,- նշել է տիկին Ալլայի փաստաբանը: |

Խորթ մայրը շուրջ 2 ամիս բռնության է ենթարկել փոքրիկին (տեսանյութ)
811:24
«Կոչ եմ անում՝ խայտառակությունից խուսափելու համար վերացնել Վեհափառի խափանման միջոցը»․ Նիկողոս Հովհաննիսյան
9610:48
«Եվրոյոնջեքին Նիկոլը լավ կտել ա»․ Արամ Գևորգյան
12510:12
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
13509:33
Էդիտա Գզոյանի ճակատագիրն արդեն որոշվել է. «Հրապարակ»
19109:18
Իրանը հաստատել է Ալի Լարիջանիի մահը
19408:56
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
15008:18
Apple-ը ներկայացրել է AirPods Max-ի երկրորդ տարբերակը
33400:43
