«Սիրիան Հալեպում հակաահաբեկչական գործողություն է իրականացնում»․ Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակը Հալեպում հակաահաբեկչական գործողություն է սկսել, որն առայժմ իրականացվում է բացառապես սեփական ուժերով, սակայն Անկարան պատրաստ է աջակցություն ցուցաբերել համապատասխան խնդրանքի դեպքում։
«Սիրիայի անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին։ Մեր երկիրը աջակցում է Սիրիայի պայքարին ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ հիմնվելով Սիրիայի միասնության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Այս համատեքստում Թուրքիան կցուցաբերի անհրաժեշտ աջակցություն, եթե Սիրիան դիմի դրա համար»,- ճեպազրույցի ժամանակ նշել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ Հալեպում հունվարի 6-ին բախումներ են սկսվել քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և սիրիական բանակի միջև։

«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
1322:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
6722:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6122:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6921:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6421:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8221:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9020:54