«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է. հաջորդ քայլը դրա վերջնական համաձայնեցումն է ամենաբարձր մակարդակով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«(Անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար - խմբ.) Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր թիմի երեկ Ֆրանսիայում կայացած բանակցությունների արդյունքների մասին։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ երկկողմ փաստաթուղթը, ըստ էության, պատրաստ է ամենաբարձր մակարդակով՝ ԱՄՆ-ի նախագահի հետ վերջնական համաձայնեցման», - հայտարարել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Ուկրաինային հաջողվում է շարունակել միավորել եվրոպական և ամերիկյան թիմերի աշխատանքը, և համատեղ քննարկվել են, մասնավորապես, վերականգնման և տնտեսական զարգացման վերաբերյալ փաստաթղթերը։

«Եթե կարողանանք հասարակությանը համախմբել, իրավապահները մի օր որոշելու են Փաշինյանի ապօրինի հրամանները չկատարել»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
1322:54
Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
6722:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
6122:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6921:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6421:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8221:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
9020:54