«Գարեգին Երկրորդի գահակալության տարիներին կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական»․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը հայտնում է․ «Շահարկվող զրպարտությունների առնչությամբ.
Վերջին շրջանում անհարկի շահարկվում է Վեհափառ Հայրապետի գահակալության օրոք, այսպես կոչված «անհարկի» կարգալուծությունների հարցը, հրապարկվում են ուռճացված թվեր։
Իրական պատկերը հետևյալն է՝ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում, ներառյալ Ստեփան Ասատրյանը, Վարդան Հունանյանը և Արամայիս Թախմազյանը, կարգալույծ է հռչակվել 101 հոգևորական, որոնցից՝
• 38-ն ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,
• 27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,
• 15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,
• 21-ը՝ ուղղակիորեն Վեհափառ Հայարապետի կողմից։
Ի դեպ՝ 2011 թվականին Նորին Սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը։
Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում»։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
12210:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
30628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
32428.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
40127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37727.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30827.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31327.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24327.10.2026, 09:36