Երեքշաբթի, 20 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   -5 °C

«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկաններն այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

«Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկաններն այցելում են Մասյացոտնի թեմի քահանաներին»․ Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
288
Կիրակի, 11 հունվարի, 2026 թ., 01:12

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը ֆեյսբուքյան էջում հանդես է եկել նախաձեռնությամբ․ «Ահազանգեր ենք ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:
Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին:
Տեղեկացնում ենք նաև, որ իրավասու եք նկարահանելու և հանրայնացնելու որևէ իրավական հիմք չունեցող այդ գործընթացը:
Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում: