Ուկրաինայի ափերի մոտ Ռուսաստանը հարձակվել է առևտրային նավի վրա

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող տանկերին, որը սպասում էր ուկրաինական նավահանգիստ մտնելուն։ Ուկրաինայի համայնքների և տարածքների զարգացման նախարարության տվյալներով՝ անձնակազմի անդամը վիրավորվել է, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
«(Ռուսական) անօդաչու թռչող սարքը հարվածել է Պանամայի դրոշի ներքո նավարկող տանկերին, որը սպասում էր նավահանգիստ մտնել՝ բուսական յուղ բեռնելու համար։ Դժբախտաբար, անձնակազմի մեկ անդամ վիրավորվել է։ Նա այժմ ստանում է անհրաժեշտ օգնությունը։ Ծովային փրկարարական ծառայությունները արդեն տեղում են, և նավի վրա հրդեհը մարվում է», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
«Հարձակում է իրականացվել նաև Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող նավի վրա, որը նավահանգստից դուրս էր գալիս եգիպտացորենի բեռով։ Բարեբախտաբար, զոհեր չկան, և նավը շարունակում է իր ճանապարհորդությունը», - հայտնել է նախարարությունը։
«Սա ևս մեկ ապացույց է, որ Ռուսաստանը միտումնավոր հարձակվում է քաղաքացիական նավերի, միջազգային առևտրի և ծովային անվտանգության վրա։ Չնայած շարունակվող ահաբեկչությանը... Ուկրաինան շարունակում է շահագործել իր նավահանգիստները և կատարել իր միջազգային պարտավորությունները», - հավելել է նախարարությունը։

Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
10200:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
116Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
281Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
182Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
302Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
137Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
116Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
125Երեկ, 14:54