Իրանի ԱԳՆ-ն կանչել է եվրոպացի դեսպաններին

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին երկրում հակակառավարական բողոքի ցույցերին իրենց երկրների հրապարակային աջակցության վերաբերյալ։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 12-ին, հայտնել է Իրանի պետական լրատվական գործակալությունը՝ «Թասնիմը»։
Նախորդ օրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սպիտակ տունը քննարկում է Իրանի դեմ գործողությունների մի քանի «շատ կոշտ» տարբերակ՝ երկրում բողոքի ցույցերի դաժան ճնշման ֆոնին։ Հարցին, թե արդյոք Իրանը հատել է ցուցարարներին սպանելու իր՝ նախկինում ուրվագծված «կարմիր գիծը», Թրամփը պատասխանել է. «Կարծես թե նրանք սկսում են դա անել»։
Եվրոպական խորհրդարանն արգելել է իրանցի դիվանագետների մուտքը իր տարածք՝ ի պատասխան երկրում հակակառավարական բողոքի ցույցերի ճնշման։ Այս մասին հայտնել է Politico-ն երկուշաբթի՝ հունվարի 12-ին՝ հղում անելով Եվրոխորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի նամակին։
Արգելքը վերաբերում է Բրյուսելի և Ստրասբուրգի՝ Եվրոխորհրդարանի բոլոր շենքերին, ինչպես նաև Լյուքսեմբուրգում գտնվող քարտուղարությանը։ Եվրոխորհրդարան մտնող Իրանի բոլոր քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել հատուկ ստուգում, և եթե նրանց անունները նշված են Թեհրանի ռեժիմի համար աշխատող անձանց տվյալների բազայում, նրանց մուտքը կարգելվի։
«Իրանի ժողովուրդը կարող է շարունակել հույսը դնել այս խորհրդարանի աջակցության և համերաշխության վրա», - նշել է Մետսոլան Եվրոխորհրդարանի պատգամավորներին ուղղված իր նամակում։

Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
1422:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3022:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4821:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5721:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7621:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8520:54
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9620:36