Թուրքիայում հայկական եկեղեցի կվերականգվի

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը կաջակցի Իսկենդերունի Սրբոց Քառասնից Մանկանց հայկական եկեղեցու վերականգնմանը, որը լրջորեն վնասվել էր 2023 թվականի փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ: Այս մասին հայտարարել է Պոլսի Հայոց պատրիարք արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանը։
Պատրիարքն այս հայտարարությունն արել է 2025 թվականի հունվարի 6-ին՝ Ստամբուլում հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում։ Անդրադառնալով իր վերջին այցին Անկարա՝ պատրիարքը նշել է, որ Իսկենդերունի վնասված եկեղեցին ընդգրկվել է նախարարության աջակցման ծրագրում, ինչը հույս է ներշնչում, որ վերականգնման աշխատանքները կմեկնարկեն մոտ ապագայում։
Եկեղեցին գտնվում է ներկայիս Թուրքիայի տարածքի Հաթայի մարզի Ալեքսանդրեթ (այժմ՝ Իսկենդերուն) քաղաքում։
Սրբոց Քառասնից Մանկանց եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։ Վերջին անգամ այս եկեղեցում պատարագ էր մատուցվել 2002 թվականին։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12