«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս

Դժվար է կանխատեսել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի արդյունքը, բայց Բրյուսելը կշարունակի աջակցել երկրի քաղաքացիական հասարակությանը, Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է ԵՄ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում։
Կալասին հարցրել են, թե արդյոք նա համաձայն է Գերմանիայի կանցլերի այն գնահատականի հետ, որ Թեհրանում ռեժիմի անկումը կարող է լինել մի քանի օր կամ շաբաթ հետո։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կբերեն առաջիկա օրերն ու շաբաթները»,- պատասխանել է Կալասը։ Նա որպես օրինակ՝ բերել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը, որը բոլորին անակնկալի է բերել։
«Շատ հաճախ նման ռեժիմները շատ, շատ դիմացկուն են։ Ճշմարտությունն այն է, որ մենք չգիտենք։ Մենք շարունակում ենք աջակցել քաղաքացիական հասարակությանը և նոր պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- շարունակել է Կալասը։
«Բայց, վերջին հաշվով, որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը»,- եզրափակել է նա։

Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
1422:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3022:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4821:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5721:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7621:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8520:54
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9620:36