«Այսօր շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ». Մարկո Ռուբիո

Այսօր մենք շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը, մեր կարծիքով, համագործակցության հիանալի օրինակ է։ Այս մասին Վաշինգթոնում ԱԳ նախարար Արարատ Միզրոյանի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
«Այն բացում է Հայաստանը բիզնեսի համար, թույլ է տալիս տնտեսապես բարգավաճել և որևէ կերպ չի ոտնահարում Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա համագործակցության հիանալի օրինակ է։ Եվ սա նաև շարունակական միջոց է՝ կառուցելու մեր երկկողմ հարաբերությունները մեր երկրների միջև, որոնք շատ ամուր են և շարունակում են ամրապնդվել այս համաձայնագրերի միջոցով՝ եռակողմ պայմանավորվածությունից դուրս։
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար, հիանալի է լինելու Միացյալ Նահանգների համար, հիանալի է լինելու բոլոր ներգրավված կողմերի համար, բայց ի վերջո՝ ծառայելու է՝ որպես օրինակ աշխարհի համար։ Մենք հանձնառու ենք և այսօր կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ այս ուղղությամբ առաջ շարժվելու համար»,- նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 13-14-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արդեն հանդիպել է Ռուբիոյի հետ, ավելի ուշ կլինի TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
12210:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
30628.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
32428.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
40127.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37727.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30827.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31327.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24327.10.2026, 09:36