«ԱՄՆ-ն դաշնակիցներից հետախուզական տվյալներ է խնդրել` Իրանում թիրախների վերաբերյալ»․ #WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի դաշնակիցներին խնդրել է կիսվել հետախուզական տվյալներով Իրանում հնարավոր թիրախների վերաբերյալ՝ դրանց ուղղությամբ հարվածներ հասցնելու համար։ Հարցումը ուղարկվել է հունվարի 13-ին, հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով երկու եվրոպացի պաշտոնյաների։
«Մենք չունենք որևէ ապացույց, որ նախագահ Թրամփը պատրաստվում է հարվածել միջուկային օբյեկտներին։ Ավելի հավանական է, որ նա կթիրախավորի այն կազմակերպությունների և ուժերի ղեկավարությանը, որոնք պատասխանատու են ցուցարարների սպանությունների համար կամ առնչություն ունեն դրանց հետ»,- նշել է պաշտոնյաներից մեկը։
WP-ի աղբյուրի խոսքով՝ Փենթագոնը մտահոգված է Իրանի կողմից հնարավոր պատասխան քայլերով։ Վենեսուելայում առաքելության պատճառով Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունից դուրս են բերվել ինքնաթիռներ, նավեր և հատուկ նշանակության ուժեր: «Վարչակազմը պարզապես այս պահին տարածաշրջանում չունի լիարժեք ռազմական հարված հասցնելու ռեսուրսներ», - նշել է աղբյուրը:

Երևանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա երիտասարդ
1422:18
«Անհրաժեշտ է հնարավորինս շատ հանրային կոնսոլիդացիայի ապահովում»․ Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
3022:06
«Այսպես խաղաղության չես հասնի, կհասնես Հայաստանի էֆթանազիայի». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
4821:54
«Եթե Փաշինյանն իրագործի այդ ծրագիրը, քայքայելու է ՀՀ իրավաքաղաքական հիմքերը»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
6121:48
«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5721:24
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7621:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
8520:54
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
9620:36