Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը՝ Թուրքիայի կամ ՀՀ-ի տարածքով

1620
Հինգշաբթի, 15 հունվարի, 2026 թ., 12:30
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է իր քաղաքացիներին, որ նրանք չեն կարողանա Իրանից դուրս գալ Ադրբեջանի տարածքով։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը։ Դիտարկեք Թուրքիա կամ Հայաստան ցամաքային ճանապարհով մեկնելու հնարավորությունը, եթե դա անվտանգ է։ ԱՄՆ այն քաղաքացիները, որոնց շտապ անհրաժեշտ է լքել Իրանը Ադրբեջանի տարածքով, պետք է հաշվի առնեն, որ լարվածության սրման ժամանակահատվածներում Իրանից Ադրբեջան մուտքը ԱՄՆ քաղաքացիների համար սահմանափակվել է, այդ թվում՝ Իրանի և Իսրայելի միջև 2025 թվականի հունիսին տեղի ունեցած հակամարտության ընթացքում։ Այդ պատճառով ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում դիտարկել Իրանից դուրս գալու այլընտրանքային երթուղիներ», - նշվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
821:42
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6221:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7220:54
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8820:36
«Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7820:24
Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
8420:00
«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8319:54
Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները
7719:42