Մաչադոն իր Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել է Թրամփին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած ընդունելության ժամանակ իր Խաղաղության Նոբելյան մրցանակը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այդ մասին Մաչադոն հայտարարել է ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է El Nacional-ը։
«Ես նախագահ Թրամփին ասացի, որ 200 տարի առաջ գեներալ Լաֆայետը Սիմոն Բոլիվարին մեդալ է նվիրել նախագահ Ջորջ Վաշինգթոնի պատկերով: Այդ ժամանակվանից ի վեր Սիմոն Բոլիվարը երբեք չի բաժանվել դրանից: 200 տարի անց Բոլիվարի ժողովուրդը ԱՄՆ նախագահին՝ Վաշինգթոնի ժառանգորդին, հանձնում է Խաղաղության Նոբելյան մրցանակը՝ ի նշան մեր ազատությանը նրա նվիրվածության»,- ասել է Մաչադոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին․ «Մարիան ինձ է հանձնել իր մրցանակը՝ իմ կատարած աշխատանքի համար։ Սա փոխադարձ հարգանքի այնքան գեղեցիկ ժեստ է։ Շնորհակալություն, Մարիա»,- գրել է Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
Համաձայն Նոբելյան ինստիտուտի հայտարարության, մրցանակը չի կարող փոխանցվել կամ չեղարկվել:

«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
821:42
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6221:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7220:54
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8820:36
«Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7820:24
Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
8420:00
«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8319:54
Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները
7719:42