Տոկաևն ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»

1103
Երկուշաբթի, 19 հունվարի, 2026 թ., 13:01
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ստացել է հրավեր՝ միանալու Գազայի հարցով «Խաղաղության խորհրդին», հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։
Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Գազայի հարցով Խաղաղության խորհրդի ձևավորման մասին և խոստացել էր մոտ ժամանակներս հրապարակել անդամների կազմը։ Սպիտակ տան հաղորդագրության համաձայն՝ խորհրդի կազմում ընդգրկվել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Համաշխարհային բանկի ղեկավար Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գաբրիելը։

«Իսկ կարո՞ղ է Ալիևի հետ կուլիսային մյուս զրույցներից պատմել, թող մեզ լուսավորի մի քիչ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
821:42
«Հայաստանից գողականները գնում են Եվրոպա, գրում են, որ իրենք «գեյ» են՝ բնակության իրավունք ստանալու համար»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6221:06
«Վաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «ալիևյան սահմանադրության» վտանգները»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
7220:54
«Կարո՞ղ եք ներողություն խնդրել այն ծնողներից, որոնց զավակները զոհվել են ձեր ասած՝ խաղաղության օրոք»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
8820:36
«Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7820:24
Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
8420:00
«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8319:54
Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները
7719:42