«Մենք ուզում ենք սառույցի մի կտոր, չեն տալիս». Թրամփ

Դոնալդ Թրամփը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն կհիշեցնի, եթե Դանիան հրաժարվի հանձնել Գրենլանդիան։
Թրամփը կրկնել է, որ Ամերիկային Գրենլանդիան անհրաժեշտ է անվտանգության համար, այլ ոչ թե՝ հազվագյուտ մետաղների արդյունահանման։ ԱՄՆ-ն ուժ չի կիրառի Գրենլանդիան ստանալու համար։ Նրանք ցանկանում են, որ Դանիան կամավոր հանձնի կղզին, այդ թվում՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրերի տեղակայման համար։
«Մենք ուզում ենք սառույցի մի կտոր՝ աշխարհը պաշտպանելու համար։ Եվ նրանք այն մեզ չեն տալիս։ Մենք երբեք ուրիշ բան չենք խնդրել, և կարող էինք պահել այս տարածքի կտորը, բայց չենք արել»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը։
Դոնալդ Թրամփը նաև մի շարք հայտարարություններ է արել այլ քաղաքական հարցերի վերաբերյալ։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ այսօր նախատեսում է հանդիպել Վլադիմիր Զելենսկու հետ։ Նրա խոսքով՝ և՛ Զելենսկին, և՛ Պուտինը ցանկանում են համաձայնության գալ հակամարտությունը լուծելու համար, և Ուկրաինայի շուրջ Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը վերացել է Սթիվ Ուիթքոֆի ջանքերի շնորհիվ։ Ամերիկացի առաջնորդը շեշտել է, որ Ուկրաինան «եվրոպական հարց է», այլ ոչ թե ԱՄՆ-ի։

«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
10917:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
17617:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
16616:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
11016:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
18215:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
17215:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
17114:25
«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
19311:13