«Եվրոպական երկրները սիրում են խոսել ապագայի մասին, բայց խուսափում են կոնկրետ գործողություններից»․ Զելենսկի

Եվրոպական երկրները սիրում են խոսել ապագայի մասին, բայց խուսափում են կոնկրետ գործողություններից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Դավոսի ֆորումում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո ելույթի ժամանակ։
«Անցյալ տարի, այստեղ՝ Դավոսում, ես իմ ելույթն ավարտեցի հետևյալ խոսքերով. «Եվրոպան պետք է իմանա, թե ինչպես պաշտպանվել»։ Անցել է մեկ տարի, և ոչինչ չի փոխվել»,- ասել է նա։ Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ է կիրառում, որոնք Եվրոպան չի կարող կիրառել։ Նա հավելել է, որ Ռուսաստանին հաջողվել է կանխել Եվրոպայի կողմից սառեցված ակտիվների օգտագործումն Ուկրաինային օգնելու համար։
Նա նշել է, որ Եվրոպան հույսը դնում է ՆԱՏՕ-ի արդյունավետության հանդեպ հավատի վրա։ Նրա խոսքով, սակայն, «ոչ ոք երբեք չի տեսել», թե ինչպես է դաշինքը գործում անդամ պետության վրա հարձակման դեպքում։

«Ադրբեջանը Հայաստանից Սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3420:24
Մեկնարկել է ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների և հասարակական-քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը
6120:00
«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6519:54
Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները
6619:42
«Քննարկումը պետք է հիմնվի փաստերի, ոչ թե նվաստ վիճակից ծնված նախանձի ու ենթադրությունների վրա»․ Րաֆֆի Ասլանյան
5819:24
«Այնպես չէ, որ այս պահանջի կատարումն Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջներ ներկայացնելուց»․ Արգիշտի Կիվիրյան
7219:06
«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան
6818:42
«Մեր հարիֆը հիմա էլ ընկած է թուրքերի ոտքերը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9218:18