Երևանում ապամոնտաժվել են բենզա և գազալցակայաններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա իրականացված հետազոտությունների արդյունքում Երևան քաղաքում դադարեցվել է երկու լցակայանների գործունեությունը:
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից 2025 թվականին հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել.
Ռոստովյան 20/2 հասցեում շահագործվող «ՖԼԵՇ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանում, Դավիթ Բեկ 126/2 հասցեում շահագործվող «Դավիթ Բոբոխյան» ԱՁ-ին պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտ հանդիսացող հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանում:
Հրդեհատեխնիկական հետազոտությունների ընթացքում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման, ինչպես նաև քաղաքացիների կյանքի ու առողջության անվտանգության համար:
Հիմք ընդունելով արձանագրված վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի որոշմամբ նշված հասցեներում գործող օբյեկտների գործունեությունը դադարեցվել է մինչև խախտումների ամբողջական վերացումը:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից տնտեսվարողների հետ իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում թե՛ բենզալցակայանը և թե՛ հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանը տնտեսվարողների կողմից ապամոնտաժվել են»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
11910:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
30428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
32228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
39927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30727.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31227.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24227.10.2026, 09:36