«Իրենց քաղաքը չի հետաքրքրում, շեֆի աչքը մտնելն է կարևոր». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևան քաղաքի անպատասխանատու ու անկարող իշխանության տարատեսակ ներկայացուցիչներ Երևանում ձյան մաքրման աշխատանքները տապալելու ու քաղաքը պարալիզացնելու թեման իրենց կարճ խելքով փորձում են Գյումրու հետ համեմատելով, իբր, մեղմել։
Հասկանալի է, որ Գյումրու տեղի որոշ ՔՊ-ականներ իրենց գոյությունը քաղաքում արդարացնելու համար տարատեսակ «դանոսների» միջոցով խտացնում են քաղաքում իրականում տիրող իրավիճակը։ Իրենց հետ ամեն ինչ հասկանալի է՝ իրենց քաղաքը չի հետաքրքրում՝ շեֆի աչքը մտնելն է կարևոր։
Եթե Գյումրիում տեղացած ձյան կեսը Երևանում տեղար ու պահպանվեր, հաստատ համոզված եմ, որ քաղաքը առհասարակ շաբաթներով պարալիզացված վիճակում կմնար, իսկ քաղաքային իշխանությունները երևանցիներին սահնակներով տեղաշարժվելու կոչեր կանեին։
Գյումրին իր ֆինանսական ու ռեսուրսային հնարավորություններով անգամներ զիջում է Երևանին։ Իհարկե, Գյումրիում ամեն ինչ իդեալական չէ, բայց ի տարբերություն միլիարդներով պարգևավճարներ բաժանող ՔՊ-ականների կառավարած քաղաքի՝ այստեղ իրավիճակը տանելի է։ Գյումրու կենտրոնական փողոցների իրական պատկերը խոստանում եմ վաղը տեսանյութով ցույց տալ։
Այսօր կնկարեի, ուղղակի մտքովս չէր անցել, որ երևանյան իշխանությունները իրենց ապիկարությունն արդարացնելու համար Գյումրու վրա էին փորձելու ինքնահաստատվել։
Հ․Գ․ Մյուս անգամ «Մայր Հայաստան» կուսակցությանը բնորոշում տալուց որոշ ՔՊ-ական պատանիների հորդորում եմ օգտագործել բացառապես հայամետ քաղաքական ուժ որակումը։ Հիշե՜ք, «Մայր Հայաստանի» սկզբունքային տարբերություններից մեկը՝ էրդողանի ու Ալիևի սիրելի «Քաղաքացիական պայմանագրից» հենց դրանում է կայանում»։

Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
24504.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
62602.06.2026, 18:34
«Տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի». Արտյոմ Կարապետյան
47629.05.2026, 16:06
«Երբ երկրումդ չկա կարգապահություն, չպետք է զարմանալ այսպիսի վարորդների վրա»․ Րաֆֆի Ասլանյան (տեսանյութ)
51027.05.2026, 14:42
«Այդ 6 բալը գարաժից մինչև առաջին խաչմերուկ կսպառվի». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
51927.05.2026, 12:06
«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց»․ Վահե Գրիգորյան
50727.05.2026, 10:48
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ
86421.05.2026, 21:00
Վարորդներին համատարած տուգնում են. «Ժողովուրդ»
113116.05.2026, 09:00