«ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրող փաստաթուղթը պատրաստ է»․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքները իր երկրի համար ամբողջությամբ համաձայնեցված են։ «Եվ մենք սպասում ենք, որ մեր գործընկերները հաստատեն դրա ստորագրման ամսաթիվն ու վայրը»,- հայտարարել է նա երեկ՝ Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում։ Անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը այնուհետև կուղարկվի ԱՄՆ Քոնգրես և Գերագույն ռադա՝ վավերացման համար, հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաև նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների ժամանակ քննարկվել են «20 կետից բաղկացած ծրագիրը և խնդրահարույց հարցերը»։ Նրա խոսքով նման հարցերը «շատ էին, բայց հիմա դրանք ավելի քիչ են»։ Նա շեշտել է, որ Դոնբասի հարցում Ուկրաինայի դիրքորոշումը չի փոխվել։ Նա նաև հավելել է, որ փոխզիջման համար անհրաժեշտ է, որ բոլոր կողմերը պատրաստ լինեն:

«Այնպես չէ, որ այս պահանջի կատարումն Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջներ ներկայացնելուց»․ Արգիշտի Կիվիրյան
2119:06
«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան
4318:42
«Մեր հարիֆը հիմա էլ ընկած է թուրքերի ոտքերը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7818:18
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին
8917:42
«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
9117:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
8316:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
7216:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
9615:36