Լիբանանի ԱԳՆ-ն բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ՝ Իսրայելի հարձակումների կապակցությամբ

1286
Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ., 15:02
Լիբանանի իշխանությունները բողոքի նամակ են ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ իսրայելական բանակի կողմից շարունակվող հարձակումների կապակցությամբ, հայտարարել է Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը։
Լիբանանի իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ի ԱԽ-ին պարտավորեցնել Իսրայելին կատարել 1701 բանաձևի (2006թ-ից) դրույթները և հրադադարի մասին համաձայնագրի (2024-ի նոյեմբերի 27-ից) պայմանները, այդ թվում՝ դուրս բերել զորքերը գրավված հինգ կետերից, ամբողջությամբ հետ քաշվել դեպի միջազգայնորեն ճանաչված սահման, վերջ դնել խախտումներին և Լիբանանի ինքնիշխանության նկատմամբ կրկնվող ոտնձգություններին, ազատ արձակել լիբանանցի գերիներին։
Նշենք, որ գիշերը իսրայելական օդուժը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի քանի շրջանների։

«Այնպես չէ, որ այս պահանջի կատարումն Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջներ ներկայացնելուց»․ Արգիշտի Կիվիրյան
2119:06
«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան
4318:42
«Մեր հարիֆը հիմա էլ ընկած է թուրքերի ոտքերը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7818:18
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին
8917:42
«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
9117:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
8316:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
7216:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
9615:36