«Այս տեսադարանում կարող եք գտնել Արցախի երգերը՝ նոտագրված». «Նաիրյան» վոկալ անսամբլ

«Նաիրյան» վոկալ անսամբլը տեղեկացնում է. «Սիրելի հետևորդներ, այս տեսադարանում կարող եք գտնել Արցախի երգերը՝ նոտագրված։
Մենք հուսով ենք, որ այս նոտաներն իրենց տեղը կգտնեն երաժշտական դպրոցներում, կրթական հաստատություններում։
Անսամբլի գեղարվեստական ղեկավար Նաիրա Մուղդուսյանը 4 ամիսների ընթացքում հանդիպել է Արցախից տեղահանված անձանց, ունեցել հարցազրույցներ տարբեր արցախցի երգիչների ու երգողների հետ։ Նրանցից ոմանք էլ հենց երգել են այս երգերը, դրանք ձայնագրվել են, որից հետո Նաիրան դրանք նոտագրել է, այնուհետև՝ բազմաձայնել։
Երգերից որոշները նոտագրվել են հենց այն տարբերակով, որ երգել են իր համար Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Երգեր կան, որ տարբեր կատարողներ տարբեր կերպ են երգում, բայց մենք նոտագրել ենք հենց այն տարբերակով, որ մեզ համար երգել են։
Առանձնահատուկ շնորհակալություն արցախցի մեր հայրենակիցներին նախագծին ակտիվ մասնակցելու, մեզ համար երգելու, իրենց ունեցած նյութերը կիսելու և արցախյան երգերը պահպանելու գաղափարին անմնացորդ նվիրվելու համար։
Շնորհակալություն Արցախից տեղահանված Մարատ Հարությունյանին՝ արժեքավոր նյութեր կիսելու, ձայնագրություններ փոխանցելու, երգելու համար։
Մենք շնորհակալ ենք նաև մեր հետևորդներին, որ ակտիվորեն մեզ նյութեր են ուղարկում։
Խնդրում ենք նաև բոլոր նրանց, ովքեր ունեն թեմային առնչվող նյութեր, նոտաներ, փոխանցել մեզ։ Մենք սիրով կկատարենք այդ երգերը։
Որոշ ստեղծագործությունների, օրինակ Արցախի/բնագրում՝ Ղարաբաղի/ հորովելի նաև բազմաձայնած տարբերակի նոտագրություններն են առկա։
Ավելացնենք նաև, որ հաջորդիվ կներկայացնենք մեր մշակումների՝ բազմաձայնումների նոտագրությունները։
Նոտագրումը՝ Նաիրա Մուղդուսյանի
Համակարգչային նոտագրումը՝ Հարություն Հարությունյանի
Հիշեցնենք, որ նախագիծն իրականացվում է H. Hovnanian Family Foundation Armenia-ի աջակցությամբ։
Նաիրյան վոկալ անսամբլը ստեղծվել է Մուղդուսյան արվեստի կենտրոնի մշակութային նախագծերի շրջանակում»:

«Ոդիսականը» դարձել է Նոլանի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ ամբողջ աշխարհում վաստակելով 1,1 միլիարդ դոլար
115710.08.2026, 23:51
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել (լուսանկար)
60010.08.2026, 03:06
«Եթե 5-րդ դարում կոմունիստներ լինեին, նրանց էլ կներառեի». հետաքրքիր փաստեր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»-ի մասին (լուսանկար)
60410.08.2026, 01:06
Միջնադարյան Հայաստանի առևտրի բացառիկ վկան. Ջրափիի քարավանատունը (լուսանկար)
60709.08.2026, 22:30
Նոր բացահայտում՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում (լուսանկար)
154905.08.2026, 03:06
«Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից». Սամվել դպիր Գրիգորյան
149105.08.2026, 00:30
Իտալիայում ազատազրկման են դատապարտել կեղծ հռոմեական ամֆիթատրոն կառուցած քաղաքացուն (տեսանյութ)
549903.08.2026, 22:54
Թուրքիայում քննարկում են Կարսում Նիկոլայ II-ի որսորդական տնակի վերականգնման հարցը (լուսանկար)
360903.08.2026, 19:46