«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում` «Շուշվա կեղը»

«Նաիրյան» վոկալ անսամբլը ներկայացրել է նոր մշակում՝ «Շուշվա կեղը»: Մշակումը՝ «Նաիրյան» վոկալ անսամբլի
Երգը ձայնագրվել և տեսահոլովակը նկարահանվել է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ և նվիրված է Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։
Նախատեսվում է արցախյան մի շարք երգերի ձայնագրում, նոտագրում և բազմաձայնում։
Գեղ․ ղեկավար՝ Նաիրա Մուղդուսյան
Ծրագիրն իրականացվում է Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից:
Հնչյունային օպերատոր՝ Գարեգին Ամյան։
Երգը ձայնագրվել է Արցախում՝ Ստեփանակերտի տուն-ինտերնատում, երգասացն է եղել ինտերնատի բնակիչներից մեկը՝ Արմեն Չիրոյանը, 2016-2017 թվականներին։ Ձայնագրությունը անսամբլին է տրամադրել Արցախից բռնի տեղահանված Մարատ Հարությունյանը։ Շնորհակալություն վստահության համար։
Արցախյան բարբառը յուրացնել օգնում է Լարա Սարգսյանը։
Երգի բառերը՝
Շուշվա կեղը լոխ բաղ ա,
Ջմեր լիգը ղայմաղ ա,
Ունքամեջդ պեց ըրա,
Քանի իմ ջանը սաղ ա:
Մունք էրկուսս մին վըղա,
Սարերը սյարին տեղ ա,
Ուրուր սիրինք ամեն օր,
Քանի ջընըրնիս սաղ ա։
Յարիս տեղը յայլաղա,
Ծաղկած բաղչա ու բաղա,
Հիբ վեր յարս տոն կյա,
Խինա եզը մատաղա։
Ախ, քեզ նման, քեզ նման,
Ծիրքըճիրավ քեզ նման,
Ախ, քեզ նման, քեզ նման,
Վըսկըճիրավ քեզ նման,
Սաղ աշխարհքս ման եկի,
Ճըրեցի վեչ քեզ նման»։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
143Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
66815.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
45113.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
45213.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49912.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
45112.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
58110.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
76308.09.2026, 23:12