«ՆԱՏՕ-ն Գրենլանդիայի հարցում ԱՄՆ-ին հակազդելու մեխանիզմներ չունի»․ Զախարովա

Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակում ՆԱՏՕ-ի երկրները ոչ մի կերպ չեն կարողանում դիմակայել Միացյալ Նահանգներին, քանի որ կազմակերպությունը նման հարցերը լուծելու մեխանիզմներ չունի, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա բացարձակապես հորինված պատմություն է (Ռուսաստանի և Չինաստանի սպառնալիքը - խմբ.): Դաշինքի ներսում խուճապ է... Իսկ ո՞ւր գնալ բողոքելու: Նրանց սովորեցրել են, նրանց ազգային օրենսդրությունները այնպես են կազմվել, որ բողոքները կարող են ներկայացվել միայն ՆԱՏՕ-ի ներսում՝ ՆԱՏՕ-ից դուրս գտնվողների դեմ: Եվ ՆԱՏՕ-ի ներսում գտնվողների դեմ բողոքելու որևէ դրույթ չկա»,- ասել է Զախարովան «Sputnik» ռադիոկայանի եթերում։
Նա խոսել է ՆԱՏՕ-ի կանոնադրության մասին, որտեղ նշվում է, որ բոլոր հարցերը երկրները պետք է լուծեն համատեղ։ «Ոչ մի տեղ գրված չէ, որ հնարավոր է կամ կարող է լինել այնպիսի իրավիճակ, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն ուժի կիրառմամբ սպառնա մյուսին։ Այսինքն՝ ոչ ոք սա չի ներառել ՆԱՏՕ-ի մեխանիզմներում, և, հետևաբար, գործելու ոչ մի հնարավորություն չկա»,- նշել է նա։

«Այնպես չէ, որ այս պահանջի կատարումն Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջներ ներկայացնելուց»․ Արգիշտի Կիվիրյան
2119:06
«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան
4318:42
«Մեր հարիֆը հիմա էլ ընկած է թուրքերի ոտքերը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7818:18
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին
8917:42
«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
9117:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
8316:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
7216:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
9615:36