«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դարձել է Արևմուտքի քարոզչության կրողը»․ Զախարովա
![]() 841 Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ., 16:15 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վերջնականապես դարձել է Արևմուտքի քարոզչության կրողը՝ մերժելով Դոնբասի և Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք լսեցինք զարմանալի, նույնիսկ տարօրինակ հայտարարություն ոչ թե պարզապես ՄԱԿ-ի քարտուղարությունից, այլ հենց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից։ Հունվարի 29-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կրկին աչքի ընկավ հերթական տարօրինակ հայտարարությամբ՝ նշելով, թե ինքնորոշման սկզբունքը իբր կիրառելի չէ Ղրիմի և Դոնբասի իրավիճակներում»,- ասել է նա։ Զախարովան նշել է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել էր ՄԱԿ-ի կողմից Գրենլանդիայի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու մասին։ «Այսպիսով՝ Դոնբասի և Ղրիմի ժողովրդին նույն իրավունքը մերժելով, Անտոնիու Գուտերեշը փաստացի իր վրա է վերցնում ճակատագրերի դատավորի դերը՝ սեփական հայեցողությամբ որոշելով, թե ում ինչ իրավունքներ են պատկանում»,- նշել է նա։ Նախօրեին Գուտերեշը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ՄԱԿ-ի քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կիրառելի չէ Ղրիմի և Դոնբասի դեպքերում։ |

«Սա է մեր ուղերձը եվրոպական հանրույթին»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
6013:24
«Իրանի պատվիրակությունը չի մեկնել Պակիստան՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու համար»․ #IRIB
11813:16
«Գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը փորձելու է վերածել նախընտրական քեֆի»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
9512:54
«Եկեղեցին պետք է գործի պետության սահմանած կանոններով». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13012:00
Թեհրանը կոչ է արել Վաշինգթոնին՝ ազատ արձակել կալանված նավի անձնակազմին
16811:30
«Ուրիշներն են մեզ համար սահմանել ապրելու կանոններ․ դրանից է, որ ՀՀ-ում հնարավոր չի լինում քրեական ենթամշակույթը ոչնչացնել». Նիկոլ Փաշինյան
14111:24
«Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվություն կրել»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
11910:48
«Մենք պետք է փակենք Ղարաբաղի փախստականների վերադարձի իրավունքը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
22610:36
