Ուրբաթ, 30 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ո՞վ կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել»․ Սևակ Հակոբյան

«Ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ո՞վ կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել»․ Սևակ Հակոբյան
87
Այսօր, 18:05

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Գլխավոր հարցը՝ Ռոբերտ Քոչարյանն ինքը ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին, նախագահ Քոչարյանը չմանրամասնեց․ ասաց՝ իր համար կարևորը իր անձը չէ, այլ՝ ճիշտ, պրագմատիկ վերլուծությամբ պայքարի մտնելը, քանի որ այս ընտրությունները պարզապես խորհրդարանական ընտրություն չեն, այլ Հայաստանը ինչպիսին լինելու հարցն է․ այս ընտրություններն են որոշելու՝ Հայաստանը Սյունիքո՞վ է շարունակելու մնալ, թե՞ բաժանվելու է, եկեղեցի ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս առումով, իրոք որ, բացառիկ ընտրություններ են։
Ով կղեկավարի Ռոբերտ Քոչարյանի դաշինքը առաջիկա ընտրություններում՝ դեռ պարզ չէ, հավանականությունը մեծ է, որ հենց նախագահ Քոչարյանն ինքը, քանի որ թե՛ անվտանգային, թե՛ պաշտպանական, թե՛ պետական կամ մասնավոր կառավարման, թե՛ աշխարհաքաղաքական իրավիճակը գնահատելու, կողմնորոշվելու առումով անմրցելի փորձ ունի։ Իսկ Հայաստանում ամենակարևոր հարցը հետևյալն է՝ ո՞վ կարող է երկիրը այս վիճակից դուրս բերել։ «Սիրում եմ-չեմ սիրում»-ի ժամանակները վաղուց անցել են։ Հիմա հարցը հենց դա է՝ ով կարող է, ով չի կարող»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան