«Գրենլանդիայի վերաբերյալ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ վերահսկողության վերաբերյալ բանակցությունները սկսվել են և արդեն հանգեցրել են բազմաթիվ հարցերի շուրջ համաձայնության։
«Մենք սկսել ենք բանակցությունները, և կարծում եմ, որ շատ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել», - լրագրողներին ասել է Թրամփը։
Այսպես է ամերիկացի առաջնորդը պատասխանել այն հարցին, թե արդյոք նա քննարկել է Գրենլանդիան եվրոպական երկրների ղեկավարների հետ։
«Նրանք (եվրոպական կառավարությունները - խմբ.) ցանկանում են տեսնել սա իրականացված (ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիան գնելու գործարքի - խմբ.): Եվ ես կարծում եմ, որ դա հիանալի գործարք կլինի բոլորի համար, շատ կարևոր գործարք», - հավելել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը չի մանրամասնել, թե ինչ համաձայնեցված հարցեր է քննարկում կամ ում հետ են ընթանում բանակցությունները։
Թրամփը կրկնել է, որ ԱՄՆ-ին Գրենլանդիան անհրաժեշտ է ազգային անվտանգության համար։
«Կարծում եմ՝ մենք այնտեղ գործարք կկնքենք», - նշել է ամերիկացի առաջնորդը։

«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
1217:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
6116:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
5516:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
8115:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
16714:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
9713:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10412:00