Քլինթոնները համաձայնել են ցուցմունք տալ Էփշտեյնի գործով

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ Հիլարի Քլինթոնը, համաձայնել են ցուցմունք տալ Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ պալատում՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակներում։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է նախկին նախագահի մամուլի քարտուղար Անխել Ուրենյան:
Բիլ և Հիլարի Քլինթոնները դեռ հունվարին պետք է ներկայանային ԱՄՆ Քոնգրես՝ վկայություն տալու համար։ Այդ ժամանակ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը քվեարկել էր նրանց մեղավոր ճանաչելու օգտին՝ անհարգալից վերաբերմունքի և ծանուցագրերի տրամադրումից հետո հարցաքննության չներկայանալու համար:
Էփշտեյնի գործով ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից հրապարակված միլիոնավոր փաստաթղթերում Քլինթոնը բազմիցս հիշատակվում է, այնտեղ կան նաև նախկին նախագահի լուսանկարները ֆինանսիստի հետ:
Բիլ Քլինթոնն ընկերական և մասնագիտական հարաբերություններ է ունեցել Էփշտեյնի հետ, որոնք սկսվել են 1990-ականների սկզբներին և շարունակվել մինչև 2000-ականների սկզբները։ Քլինթոնի նախագահության տարիներին Էփշտեյնը մի քանի անգամ այցելել է Սպիտակ տուն և կապեր է պահել Քլինթոնի շրջապատի հետ։ Քլինթոնը պաշտոնաթողությունից հետո օգտվել է Էփշտեյնի անձնական ինքնաթիռից՝ բարեգործական ուղևորությունների համար։ 2019 թվականին Էփշտեյնի ձերբակալությունից հետո Քլինթոնների նախկին կապը Էփշտեյնի հետ ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Քլինթոնը հերքել է, որ իմացել է Էփշտեյնի հանցագործությունների մասին։ Էփշտեյնի գործողություններից տուժածները նույնպես երբեք մեղադրանք չեն ներկայացրել նախկին նախագահին կամ նրա կնոջը:
Անցյալ շաբաթվա վերջին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի նոր խմբաքանակ, որը մինչ օրս հրապարակված ամենամեծ արխիվն է և, ինչպես հայտարարել են նախարարությունից, վերջինը. նոր հրապարակումներ չեն նախատեսվում։
Փաստաթղթերում են հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Տեսլայի հիմնադիր Իլոն Մասկի, Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի եղբայր՝ արքայազն Էնդրյուի, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի և մի շարք այլ հայտնի մարդկանց անուններ։
2019 թվականին Էփշտեյնին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել սեռական շահագործման նպատակով անչափահասների առևտրով զբաղվելու և այս հանցագործությունը կատարելու նպատակով դավադրության մեջ լինելու համար՝ սպառնալով ավելի քան 40 տարվա ազատազրկման։ 2019 թվականի հուլիսի վերջին հաղորդվել է, որ նա ինքնասպան է եղել։

«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
1217:30
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին՝ ուսումնասիրել իրական պատմությունը»․ Արմեն Եղիազարյան (տեսանյութ)
6116:48
«Ինչ «քաղաքացիական պայմանագիր» է առաջարկում ընդդիմությունը»․ Ստեփան Դանիելյան
5516:24
«Հայ ժողովրդի կարմիր գծերը հստակ են»․ Մարգարիտ Եսայան
8115:36
«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
16714:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9813:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
9713:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
10412:00